Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) հրապարակել է հունահռոմեական ու ազատ ոճի տասը քաշային կարգերի վարկանիշային աղյուսակները: Յուրաքանչյուր քաշային կարգի երեք լավագույն ըմբիշները կստանան համապատասխան դրամական մրցանակներ:
Ցանկում ընդգրկված է Հայաստանի երկու ներկայացուցիչ: 97 կգ քաշայինների մեջ, հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի, աշխարհի քառակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը երկրորդն է բուլղարացի Կիրիլ Միլովից հետո:
Ազատ ըմբշամարտի 61 կգ քաշային կարգի աղյուսակը գլխավորում է ճապոնացի Ռեի Հիգուչին. Արսեն Հարությունյանը երկրորդն է: