«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն քննադատել է ակումբի նախկին գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկին։
«Ռանգնիկը նույնիսկ մարզիչ չէ, ինչպե՞ս կարող էր նա գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»: Ես երբեք չեմ էլ լսել նրա մասին»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Mirror-ը:
Հիշեցնենք, որ 2021/2022 մրցաշրջանի ընթացքում Ռանգնիկը ժամանակավորապես գլխավորել է «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավոր մարզչի պաշտոնում։
Ենթադրվում էր, որ դրանից հետո նա կդառնա ակումբային խորհրդատու, սակայն, ի վերջո, ակումբը հայտարարեց գերմանացու հեռացման մասին։
Ռանգնիկի գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդը» բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում՝ հաղթելով 11-ում, 9-ում ոչ-ոքի խաղացել և 9-ում պարտություն կրել:
2022 թվականի հունիսին Ռանգնիկն իր դեբյուտային խաղն անցկացրեց որպես Ավստրիայի հավաքականի գլխավոր մարզիչ։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն իր տված հարցազրույցում անդրադարձել էր նաև թիմի գլխավոր մարզիչ Տեն Հագի հետ հարաբերություններին, նշելով, որ չի հարգում նրան:
























































