«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կարող է փոխել թիմը։ Նրա ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին» և «Բարսելոնան»։ Այս մասին հայտնում է TEAMTalk-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Մանչեսթեր Սիթին» կարող է ուշադրություն դարձնել 40-ամյա Արտետայի վրա այն պատճառով, որ թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան դեռ նոր պայմանագիր չի կնքել։ 2016-ից 2019 թվականներին Արտետան աշխատել է «Մանչեսթեր Սիթիում» իր հայրենակցի մոտ՝ որպես օգնական։
«Բարսելոնան» դիտարկում է Արտետային՝ որպես Չավիին փոխարինող, ում հետ թիմը երկրորդ տարին անընդմեջ չի կարողանում դուրս գալ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլ։ Արտետան կարիերան սկսել է իսպանական ակումբում։