«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է ԱՊԼ-ի 16-րդ տուրում «Բրենթֆորդից» կրած պարտության (1:2) մասին։
«Լավագույն թիմը հաղթեց։ Մենք հենց սկզբից խնդիրներ ունեցանք և չկարողացանք ճիշտ արձագանքել։ Հիմնականում, հաղթելու համար անհրաժեշտ է պրեսինգի դիմել, բայց այստեղ իրավիճակն այլ էր։ Նրանք շատ խորը և շատ լավ էին պաշտպանվում։
Այսօր մեզ չբավարարեց դինամիկան։ Մրցակիցը խաղում էր երկար փոխանցումներով, իսկ մենք դրանք բաց էինք թողնում։ Հանդիպումը բավականին լարված ու բարդ ստացվեց։ Մրցակիցը շատ լավ կատարեց իր առաջադրանքը։
Մենք բացառիկ արդյունքների ենք հասել Չեմպիոնների լիգայում և լավ արդյունքներ գրանցել Պրեմիե լիգայում։ Հիմա կպատրաստվենք հաջորդ շրջանին»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։