Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 3։1 հաշվով հաղթեց «Սաութհեմփթոնին»։ Հանդիպման մեկնարկում թիմերը փոխանակվեցին գոլերով։ Տանտերերի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյի խփած գոլին հյուրերից պատասխանեց Չէ Ադամսը։
Մինչև առաջին կեսի ավարտը «Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսը 2 գոլ խփեց և ապահովեց իր թիմի հաղթանակը։
«Լիվերպուլը» 22 միավորով բարձրացավ 6-րդ տեղ։
























































