«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ասել է, որ լոնդոնյան ակումբը հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ շատ ակտիվ է լինելու։
«ԱԱ-2022-ի պատճառով ամեն ինչ չափազանց անկանխատեսելի կլինի: Բայց տեսնենք, հունվարին կփորձենք ուժեղացնել կազմը։
Մենք շատ ակտիվ կլինենք տրանսֆերային շուկայում, քանի որ ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի 2022 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ։ Հուսով եմ, որ ամեն ինչ կարգին կլինի»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ այս պահին լոնդոնյան ակումբը միանձնյա գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։
























































