«Լեսթերի» կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն, հայտնում է Voetbal Primeur-ը:
Ըստ աղբյուրի՝ 25-ամյա բելգիացին արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները «Արսենալի» հետ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տիլեմանսի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև կատալոնական «Բարսելոնան»։
Կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Լեսթերի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը: Transfermarkt-ը Բելգիայի հավաքականի խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Տիլեմանսը «Աղվեսների» կազմում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստն անգլիական ակումբի գույները պաշտպանում է 2019 թվականից։ Նախկինում նա հանդես է եկել նաև «Մոնակոյում» և «Անդերլեխտում»:
























































