«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կիսվել է Անգլիայի լիգայի գավաթի 1/8 եզրափակչի «Լիվերպուլի» հետ հանդիպումից իր ակնկալիքներով, որը կկայանա 2022 թվականի Աշխարհի առաջնությունից անմիջապես հետո։
«Կարծես թե ես և Յուրգեն Կլոպը պետք է խաղադաշտ դուրս գանք։ Նա կխաղա ձախ պաշտպան, իսկ ես կգործեմ հենակետային կիսապաշտպանի դիրքում։
Չեմ պատկերացնում, թե ով կլինի կազմում Աշխարհի առաջնությունից հետո կայանալիք հանդիպմանը։ Ինչ-որ մեկը կկարողանա մեզ օգնել, եթե իրենց թիմը հեռու չգնա։ Մնացածը դժվար թե պատրաստ լինեն»,- իսպանացի մարզչի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը:
Կատարում կայանալիք Աշխարհի առաջնությունն այս տարի կանցկացվի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։