«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է պաշտպան Հարի Մագուայերին ձմեռային տրանսֆերային պատուհանին վաճառելու հնարավորությամբ։ Մանկունիանցիները պատրաստ են բաժանվել 29-ամյա խաղացողից 30 մլն եվրոյով։ Այս մասին հաղորդում է լրագրող Ռուդի Գալետին։
Հիշեցնենք, որ Մագուայերիը ՄՅՈՒ էր տեղափոխվել 2019 թվականին «Լեսթերից» 87 մլն եվրոյով։ Սա այս դիրքի խաղացողի համար վճարված ամենամեծ գումարն է։
Թիմի կազմում անցկացրած 153 խաղում նա դարձել է 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիր ուժի մեջ է մինչև 2025 թվական։