«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդի Հաուն ճանաչվել է ԱՊԼ հոկտեմբերի լավագույն մարզիչ։ Այս մասին հաղորդում է ԱՊԼ մամուլի ծառայությունը։
Քվեարկության արդյունքում մասնագետն առաջ է անցել «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայից, ինչպես նաև «Ման Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայից։
Հաուի գլխավորությամբ «Նյուքասլը» նախորրդ ամիս ԱՊԼ 6 խաղ է անցկացրել, որոնցից 5-ում հաղթել է, 1-ն ավարտել ոչ-ոքի։
«Նյուքասլը» ԱՊԼ մրցաշարային աղյուսակում 3-րդ տեղն է զբաղեցնում։