Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Կալում Հադսոն-Օդոյին մերժել է Գանայի հավաքականի հրավերը՝ Կատարում կայանալիք Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար:
Ինչպես հայտնում է Evening Standard-ը, ֆուտբոլիստը դեռ հույս ունի, որ վաղ թե ուշ իրեն կհաջողվի հրավիրվել Անգլիայի հավաքական։
Հիշեցնենք, որ «երեք առյուծների» գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը Հադսոն-Օդոյիին չի ներառել Աշխարհի առաջնության համար հայտացուցակում։ Գանան ցանկանում էր օգտվել դրանից և Կալումին հրավիրել իր թիմ: Ֆուտբոլիստն արմատներով այս երկրից է, սակայն նա որոշել է հրաժարվել այդ հնարավորությունից։
Այժմ Հադսոն-Օդոյին վարձավճարով հանդես է գալիս Լևերկուզենի «Բայերում»: Ֆուտբոլիստը «Դեղագործների» կազմում բոլոր մրցաշարերում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: