Անգլիայի Պրեմիեր լիգան հրապարակել է հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի անունը։ Նա «Նյուքասլի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Միկել Ալմիրոնն է։
Անցած ամիս Ալմիրոնը մասնակցել է Պրեմիեր լիգայի վեց հանդիպման։ Այդ խաղերում պարագվայցին վեց գոլ է խփել:
«Նյուքասլն» այս պահին Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում երրորդն է: Էդի Հաուի թիմը առաջատար «Արսենալից» հետ է մնում յոթ միավորով:
«Նյուքասլը» ԱՊԼ-ի Աշխարհի առաջնությունից առաջ վերջին հանդիպումը կանցկացնի շաբաթ օրը՝ նոյեմբերի 12-ին: Թիմը սեփական հարկի տակ կխաղա Լոնդոնի «Չելսիի» հետ։