«Մանչեսթեր Սիթին» տարբերակներ է դիտարկում թիմի գլխավոր մարզչի պաշտոնի համար, եթե Պեպ Գվարդիոլան որոշի հեռանալ ակումբից։
Ինչպես հայտնում է Goal-ը․ մանչեսթերյան ակումբն ապագայում դիտարկում է «Արսենալի» մարզիչ Միկել Արտետային թիմ հրավիրելու տարբերակը։
Իսպանացի մասնագետը ժամանակին աշխատել է «Մանչեսթեր Սիթիում» որպես ԳՎարդիոլայի օգնական։
Նշվում է, որ ակումբը կփորձի երկարաձգել Գվարդիոլայի պայմանագրի ժամկետը, բայց չի բացառվում, որ մասնագետը հեռանա թիմից։