Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, իսկ այժմ բրիտանական հեռուստատեսության փորձագետ Ջեյմի Կարագերը կիսվել է «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի` MLS հնարավոր տեղափոխության մասին իր կարծիքով։
«Չեմ կարծում, որ Կրիրոն ձմռանը կհեռանա «Յունայթեդից»: Հեշտ չի լինի։ Բոլորը գիտեն, որ նա ցանկանում էր փոխել ակումբը ամռանը։ Բայց դժվար թե նա ցանկանա տեղափոխվել Միկի Մաուսի լիգա։
Ռոնալդուն դեռ մոտիվացված է։ Նա ցանկանում է շարունակել խաղալ Եվրոպայում և գոլեր խփել։ Ես նրան ընդհանրապես չեմ տեսնում MLS-ում կամ Կատարում»,- ասել է Կարագերը Overlap-ում:
Կրիշտիանուի պայմանագիրը «Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։ Ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր լիգայի տասը խաղում նա ընդամենը մեկ գոլ է խփել: