«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը բացատրել է, թե ինչու էր թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բացակայում Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության «Ասթոն Վիլլայի» հետ խաղի (4:2) հայտացուցակից։
«Ռոնալդուն հիվանդացել էր։ Դրա պատճառով նաև չէր ընդգրկվել հայտացուցակում։ Չգիտեմ, թե արդյոք նա պատրաստ կլինի կիրակի սպասվող խաղին։ Դժվար է հիմա խոսել այդ մասին։ Բայց հիմա ես այդ թեմայով անհանգստացած չեմ։
Ռոնալդուն բաց է թողել այդ խաղը ԱԱ-ի պատճառո՞վ։ Ոչ մի դեպքում։ Նա բացակայում էր, քանի որ վատառողջ էր»,- տեն Հագի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։