Էրլինգ Հոլանդը հայտնել է, թե արդյո՞ք նա կարող էր խաղալ Անգլիայի հավաքականում՝ Նորվեգիայի փոխարեն։
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվողը ծնվել է Լիդսում։
«Երեքուկես-չորս տարի ապրել եմ Անգլիայում, իսկ Նորվեգիայում շատ ավելի երկար եմ ապրել։ Այնպես որ ընտրությունը հօգուտ Նորվեգիայի ինձ համար բնական էր։
Չգիտեմ, թե ինչպես կզարգանային իրադարձությունները, եթե հայրս ավելի երկար խաղար Անգլիայում։ Երևի այդ ժամանակ ես անգլիացի դառնայի։ Բայց ես նորվեգացի եմ և հպարտանում եմ դրանով»,- մեջբերում է Հոլանդին Goal-ը։
Նորվեգիայի հավաքականի կազմում 22-ամյա ֆուտբոլիստը 23 խաղում դարձել է 21 գոլի հեղինակ: