«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելն աջակցել է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթին, որը ՄՅՈւ-ի վինգեր Ջեյդոն Սանչոյին չէր ընդգրկել ԱԱ 2022-ի համար նախատեսված հայտացուցակում։
«Չեմ կարծում, որ նա արժանի էր Կատար գնալն: Ես մի փոքր հիասթափված եմ նրանից՝ հաշվի առնելով նրա տաղանդը: Այո, դժվար է «Օլդ Թրաֆորդ» գալ նման գնով, ես դա հասկանում եմ։ Նա այստեղ ցույց տվեց, թե ինչ է արել Դորտմունդի «Բորուսիայում»։ Նա պարզապես բավական հաճախ չէր դա անում»,- ասել է Շմեյխելը Sky Sports-ի հետ զրույցում։
Այս մրցաշրջանում 22-ամյա հարձակվողը մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
2022 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի Կատարում նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։