«Չելսին» ցանկանում է ձմռանը 2 նոր տրանսֆեր իրականացնել։
Ինչպես հայտնում է CaughtOffside-ը, պաշտպան Ռիս Ջեյմսի վնասվածքից հետո ակումբի ղեկավարությունը ցանկանում է ամրապնդել պաշտպանական գիծը։ Լոնդոնյան ակումբը ցանկանում է ձեռք բերել «Լիոնի» ֆուտբոլիստ Մալո Գուստոյին և Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Ջերեմի Ֆրիմպոնգին։
Այս մրցաշրջանում Մալո Գուստոն «Լիոնի» կազմում անցկացրել է 13 հանդիպում և կատարել մեկ գոլային փոխանցում: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո:
Ժերեմի Ֆրիմպոնգը Լևերկուզենի «Բայերի» կազմում 20 հանդիպում է անցկացրել 2022/23 մրցաշրջանի բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: