Mundodeportivo-ն գրում է, որ Էրլինգ Հոլանդը սկսել է իսպաներեն սովորել։ Ֆուտբոլիստը մտադիր է բարձրացնել իսպաներենի մակարդակը։
Բնականաբար, նորվեգացու որոշումը անմիջապես կապվում է Լա Լիգա տեղափոխվելու հավանականության հետ։
Վաղուց հայտնի էր, որ Մադրիդի «Ռեալը» երկարաժամկետ հեռանկարում դիտարկում է հարձակվողին ձեռք բերելու տարբերակը:
Ֆուտբոլիստի հայրն ավելի վաղ խոսել էր Հոլանդի՝ ուժերը բոլոր թոփ լիգաներում փորձելու ցանկության մասին։ Էրլինգի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։
























































