«Արսենալի» նախկին կիսապաշտպան Ջեք Ուիլշերը պատասխանել է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագույարի Անգլիայի հավաքական հրավիրվելու վերաբերյալ հարցին։
Կայուն խաղային պրակտիկա չստացող մանկունիանցիների ավագն ընդգրկված է «երեք առյուծների»՝ ԱԱ-2022-ի վերջնական հայտացուցակում։
«Հարին չի խաղում «Մանչեսթեր Յունայթեդում», սակայն պահանջված է Անգլիայի հավաքականում։ Չեմ կարողանում հասկանալ, թե ինչու Տեն Հագը նրան չի ընդգրկում մեկնարկային կազմում։ Չնայած դրան՝ Մագուայրը դեռևս համապատասխանում է ազգային հավաքականի մակարդակին։ Ես չեմ հասկանում տրամաբանությունը»,- Ուիլշերի խոսքերն է փոխանցում Talksport-ը։
29-ամյա կենտրոնական պաշտպանն այս մրցաշրջանում ընդամենը 4 խաղ է անցկացրել Անգլիայի Պրեմիեր լիգայում: