«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կիսվել է կարծիքով իր հայրենակից Միկել Արտետայի աշխատանքի մասին, ով Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչն է։
«Կարծում եք, ես հրե՞շ եմ ստեղծել: Ոչ մի կերպ, Միկելն արդեն այդպիսին էր։ Սկզբում նա լավագույն արդյունքները ցույց չէր տալիս, անգամ աշխատանքից ազատվելու շեմին էր։
Այնուամենայնիվ, ես շատ լավ գիտեմ Արտետային։ «Արսենալի» ղեկավարները վստահեցին նրան և այժմ քաղում են նրա աշխատանքի պտուղները։ Բոլորը հասկանում են, որ գործընթացը շարժվում է»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում BT Sport-ը։
15 տուրից հետո «Արսենալը» գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը՝ երկու միավորով առաջ անցնելով «Մանչեսթեր Սիթիից»: