Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» 4։2 հաղթեց «Ասթոն Վիլլային»։
48-րդ րոպեին հաշիվը բացեց Օլի Ուոթկինսը։ 1 րոպե անց տանտերերի հարձակվողն Անտոնի Մարսիալը հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ 61-րդ րոպեին Դիոգու Դալոյի ինքնագոլի շնորհիվ հյուրերը նորից առաջ անցավ հաշվի մեջ։
6 րոպե անց Մարկուս Ռեշֆորդը հավասարեցրեց հաշիվը։ 78-րդ րոպեին Բռունու Ֆերնանդեշն առաջ մղեց ՄՅՈւ-ին։
90+1-րդ րոպեին հաշիվը 4։2 դարձրեց մանչեսթերյան թիմի կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինեյը։