32-ամյա իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»։ Կողմերի միջև գործող պայմանագիրն ավարտվում է հաջորդ ամառ։
Ինչպես հայտնի է դարձել Todofichajes-ին, փորձառու դարպասապահն կարիերան շարունակելու հնարավորություն ունի Իսպանիայի առաջնությունում։
Դավիդի ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան», որը փոխարինող է փնտրում Մարկ-Անդրե տեր Շտեգենին։ Նշվում է, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը երկու ձեռքով աջակցում է դե Խեայի տեղափոխությանը։
Դե Խեան «Յունայթեդի» կազմում հանդես է գալիս 2011 թվականի հուլիսից։ Ընթացիկ մրցաշրջանում նա Պրեմիեր լիգայում անցկացրել է 13 հանդիպում և բաց է թողել 19 գոլ: