Նաթան Ջոնսը նշանակվել է «Սաութհեմփթոնի» գլխավոր մարզչի պաշտոնում։
Կողմերը 3,5 տարով պայմանագիր են կնքել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Ջոնսը փոխարինեց Ռալֆ Հասենհյուտլին, ով աշխատանքից ազատվեց երկուշաբթի օրը։ Նրա գլխավորությամբ թիմը Պրեմիեր լիգայի 14 խաղում վաստակել է 12 միավոր և մրցաշարային աղյուսակում հանգրվանել 18-րդ տեղում։
49-ամյա Ջոնսը վերջին երկուսուկես տարիների ընթացքում մարզում է Չեմպիոնշիփի «Լուտոն Թաունը»: Մինչ այդ նա գլխավորում էր «Սթոք Սիթին»: