Հարձակվող Մարիանո Դիասը և պաշտպան Նաչո Ֆերնանդեսը կարող են հեռանալ Մադրիդի «Ռեալից»՝ Պրեմիեր լիգա տեղափոխվելու համար։
Այդ մասին գրում է Estadio Deportivo-ն։
Նշված խաղացողները մոտ են «Վուլվերհեմփթոն» տեղափոխությանը։ «Գայլերի» նոր գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին ցանկանում է ձեռք բերել այս ֆուտբոլիստներին:
Այս պահին Լոպետեգիի նոր թիմը մրցաշարային աղյուսակում ընդամենը 19-րդն է։