Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում տեղի ունեցավ ԱՄՆ-ի և Լեհաստանի միջև հանդիպումը, որն ավարտվեց ամերիկացի թենիսիստների հաղթանակով՝ 2։1 հաշվով։
Մենախաղում Մեդիսոն Քիզը (ԱՄՆ) 4:6, 6:4, 2:6 հաշվով զիջեց Մագդա Լինետին (Լեհաստան), իսկ Դանիել Քոլինզը 6:4, 3:6, 7:6 հաշվով հաղթեց Մագդալենա Ֆրեշին: Հանդիպման ելքը որոշվել է զույգերի հանդիպման ժամանակ։ Ամերիկացիներ Քորի Գաուֆը և Քեթի ՄակՆալին 47 րոպեում հաղթել են Լինետին և Ալիսիա Ռոսոլսկային (6:1, 6:2): Մրցաշարի խմբային փուլում ԱՄՆ-ը և Լեհաստանը կհանդիպեն նաև Չեխիայի (D խումբ) ընտրանու հետ։
Իսկ ահա Իսպանիա-Ղազախստան հանդիպումն ավարտվեց իսպանացի թենիսիստների հաղթանակով 2։0 հաշվով։
Մենախաղում Յուլիա Պուտինցևան (Ղազախստան) 4:6, 6:2, 6:7 (5:7) հաշվով զիջեց Նուրիա Պարիսաս-Դիասին (Իսպանիա), իսկ Ելենա Ռիբակինան պարտվեց Պաուլա Բադոսեին։ C խմբի հաղթողը, ով դուրս կգա մրցաշարի կիսաեզրափակիչ, կորոշվի Իսպանիա-Մեծ Բրիտանիա խաղում, որը 1։2 հաշվով պարտվել էր Ղազախստանին։
























































