ԱՄՆ-ում կայացել են NBA-ի կանոնավոր մրցաշրջանի հանդիպումներ, որոնցից մեկում Օրլանդոն իր հարկի տակ հաղթել է Դալլասին։
Հանդիպումն ավարտվել է Օրլանդոյի հաղթանակով՝ 94:87 (24:28, 26:26, 23:20, 21:13) հաշվով։ «Դալլասի» առաջատար Լուկա Դոնչիչն այս խաղում վաստակել է 24 միավոր։
Բրուքլին Նեթսը սեփական հարկի տակ հաղթել է Նյու Յորք Նիքսին։
Հանդիպումն ավարտվեց Նեթսի ջախջախիչ հաղթանակով՝ 112:85 (38:22, 31:22, 23:27, 20:14) հաշվով։ «Բրուքլինի» խաղացող Քևին Դյուրանտը թրիփլ-դաբլ գրանցեց (29 միավոր, 12 անդրադարձ, 12 փոխանցում):
Խաղային օրվա մյուս հանդիպումներում Միլոուկին առանց Յանիս Անտետոկունմպոյի հաղթեց Օկլահոմային լրացուցիչ ժամանակում (136:132), Հյուսթոնը պարտվել է Տորոնտոյի հետ խաղում (109:116), Սան Անտոնիոն լրացուցիչ ժամանակում պարտվեց Մեմֆիսին (122:124), իսկ Նյու Օռլեանը ուեղ էր Չիկագոյից՝ 115:111, Ֆենիքսն արտագնա խաղում հաղթեց Մինեսոտային՝ 129։117 հաշվով։