«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է «Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերի աշխատանքի մասին։
«Իհարկե, դա իմ գործը չէ, բայց եթե «Չելսին» ժամանակ տա Փոթերին, ապա նա հաջողության կհասնի այս ակումբում: Նա փոխում է թիմը, չնայած պատրաստվելու ժամանակ չունի»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը:
Մասնագետի խոսքով, «Չելսին» լավ արդյունքներ է գրանցում, թեև վերջերս խոշոր պարտություն կրեց «Բրայթոնից» (1:4)։ «Փոթերը Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչներից մեկն է»,- հավելել է Գվարդիոլան։
«Չելսին» 13 խաղից հետո 21 միավորով 7-րդն է Պրեմիեր լիգայում։
























































