«Տոտենհեմը» հետաքրքրված է իտալական Ա Սերիայում հանդես եկող երկու խաղացողներով․ խոսքը «Յուվենտուսի» կիսապաշտպան Ուեսթոն Մակքենիի և «Միլանի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնիի մասին է։
Ինչպես հայտնում է Tuttomercatoweb-ը, այն բանից հետո, երբ լոնդոնյան ակումբը մտավ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ, թիմի մարզիչ Անտոնիո Կոնտեն ղեկավարությանը խնդրել է ուժեղացնել կազմը:
Նշվում է, որ նոր ձեռքբերումները պետք է օգնեն «Տոտենհեմին» Պրեմիեր լիգայի երկրորդ տեղի համար պայքարում։
Այս պահին լոնդոնյան ակումբը Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է՝ 14 խաղում վաստակելով 26 միավորով։
























































