Անգլիական «Լիվերպուլի» միանգամից երեք ֆուտբոլիստներ հանվել են վաճառքի՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Խոսքը պաշտպան Նատանիել Ֆիլիխսի, կիսապաշտպաններ Նաբի Կեյտայի և Ալեքս Օքսլեյդ-Չեմբեռլենի մասին է: Այս մասին հայտնում է Calciomercato.com-ը:
25-ամյա Նատ Ֆիլիպսը «Բոլտոնի» սան է: Նա «Լիվերպուլ» է տեղափոխվել 2016 թվականին, բայց այդ ժամանակից ի վեր թիմի կազմում ընդամենը 25 հանդիպման է մասնակցել՝ մեծամասամբ վարձակալությամբ հանդես գալով այլ թիմերի կազմերում: Կողմերի միջև պայմանագիրն ավարտվում է 2025 թվականին:
27-ամյա Նաբի Կեյտային «Լիվերպուլը» ձեռք է բերել 2018 թվականին 60 մլն եվրոյի դիմաց: Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը խաղադաշտում ընդամենը 5 րոպե է անցկացրել՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ Սուպերգավաթի խաղում, իսկ հիմա վերականգնվում է վնասվածքից:
29-ամյա Օքսլեյդ-Չեմբեռլենը «Լիվերպուլ» է տեղափոխվել «Արսենալից» 2017 թվականի ամռանը 38 մլն եվրոյի դիմաց: Ընթացիկ մրցաշրջանի ընթացքում նա ԱՊԼ-ի 2 խաղի է մասնակցել՝ ընդհանուր առմամբ խաղադաշտում անցկացնելով 15 րոպե:
























































