«Ասթոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին ասել է, որ բիրմինգեմյան ակումբում կփորձի խուսափել «Արսենալում» թույլ տված սխալներից։ Էմերին «Արսենալի» գլխավորությամբ հաղթել է 78-ից 43 խաղում։
«Ես ավելի լավ եմ պատրաստ ԱՊԼ-ում նոր մարտահրավերին։ Ես արդեն ունեմ այս լիգայում 16 ամսվա փորձ: Կարծում եմ՝ «Արսենալում» իմ առաջին տարին հիանալի էր: Դա խանգարում էր որոշ բաների, որոնք ես բացահայտել եմ, և որոնցից այժմ կփորձեմ խուսափել: Ես միշտ հավակնություններ եմ ունեցել ևս մեկ հնարավորություն ստանալու և ավելի պատրաստված վերադառնալու համար»,- իսպանացի մասնագետի խոսքն է մեջբերել Marca-ն։
Մինչ «Աստոն Վիլլան» 51-ամյա իսպանացին աշխատել է «Սևիլիայում», ՊՍԺ-ում, «Արսենալում» և «Վիլյառեալում»։ 2021 թվականին «Վիլյառեալի» հետ նվաճել է Եվրոպա լիգայի գավաթը։
Էմերին գլխավորել է Լոնդոնի «Արսենալը» 2018-ից 2019 թվականներին։
























































