Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը կարող է վերադառնալ Պրեմիեր լիգա։ Ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել «Նյուքասլը», հայտնում է El Nacional-ը: Ակումբը պատրաստ է բելգիացու համար վճարել 20 մլն եվրո։
31-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը: Ազարի տրանսֆերով հետաքրքրված է նաև «Ասթոն Վիլան», որն ամռանը «Բարսելոնայից» գնել է Ֆիլիպե Կոուտինյոյին։
Բելգիացի կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 6 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: