«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Էմերի Լապորտին, եթե չհաջողվի պայմանագիր ստորագրել «Աթլետիկի» պաշտպան Ինյիգո Մարտինեսի հետ։
Ինչպես հայտնում է Diario Sport-ը, Ժերար Պիկեին փոխարինելու հավանական թեկնածուն Մարտինեսն է, սակայն կատալոնացիներն այլընտրանքային տարբերակ են դիտարկում, եթե տրանսֆերը չկայանա։
Նշվում է, որ Չավիին դուր է գալիս «Ման․Սիթիի» պաշտպան Էմերիկ Լապորտի խաղը։ Նախորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ պաշտպանի տեղափոխության հարցում։