«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմին, հայտնում է Sky Germany-ն։ Ըստ աղբյուրի՝ կիսապաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Էրիկ տեն Հագի գլխավոր տրանսֆերային նպատակն է։
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունն ակնկալում է, որ 19-ամյա անգլիացու համար պետք է վճարի «Բորուսիայի» պահանջած 150 միլիոն եվրոն։
Բելինգհեմն այս մրցաշրջանում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։
























































