Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն երեկ ներկայացրել է թիմի վերջնական հայտացուցակը՝ Կատարում կայանալիք աշխարհի առաջնության համար։ Վերջնական հայտացուցակում ընդգրկվել է նաև «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անտոնին, որն ընտանիքի հետ է արձագանքել այս նորությանը․
«Սա քեզ համար էր։ Շնորհակալ եմ, տեր Աստված։ Շնորհակալ եմ բոլորին՝ ընկերներիս, ընտանիքիս, հայրիկիս, մայրիկիս, եղբայրներին ․․․ սիրում եմ քեզ։ Որքան շատ են էմոցիաները»,- գրել է Անտոնին սոցիալական ցանցի իր էջերում։
Հիշեցնենք՝ Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունը կմեկնարկի նոյեմբերի 20-ին։ Անտոնին, որը ՄՅՈՒ է տեղափոխվել «Այաքսից» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, այս մրցաշրջանում մանկունիացիների կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 11 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ։
























































