Օլիվեր Կանը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բավարիա»-ՊՍԺ առաջիկա հանդիպման մասին.
«Դա կարծես ճակատագիր է (ծիծաղում է): Մենք հիանալի հանդիպում ենք սպասում աշխարհի լավագույն խաղացողներից մի քանիսի հետ: Մինչ հանդիպումները դեռ երկար ժամանակ կա, մինչդեռ դժվար է ասել, թե ինչպես կստացվի։
ՊՍԺ-ն շատ հավասարակշռված թիմ է։ Այնտեղ խաղում են համաշխարհային մակարդակի խաղացողներ, ովքեր մեծ փորձ ունեն, բայց նույնը կարելի է ասել «Բավարիայի» մասին։
Ե՛վ ՊՍԺ-ն, և՛ «Բավարիան» եվրոպական ֆուտբոլի գագաթնակետին են»,- ասել է «Բավարիայի» գործադիր տնօրենը Canal+-ին:
ՉԼ-ի փլեյ-օֆֆի վիճակահանության արդյունքները՝ այստեղ։