«Մանչեսթեր Սիթին» հրապարակել է 2021/22 մրցաշրջանի ֆինանսական հաշվետվությունը։
Անգլիական ակումբը հայտարարել է, որ հասել է ռեկորդային եկամուտների և շահույթի։ Եկամուտները կազմել են 613 մլն ֆունտ, իսկ շահույթը՝ 41,7 մլն ֆունտ: Ավելին, նախորդ մրցաշրջանի համեմատ շահույթն ավելի քան կրկնապատկվել է։
«Մանչեսթեր Սիթիի» ֆինանսական ցուցանիշների բարելավմանը նպաստող գործոնները ներառում են երկրպագուների վերադարձը «Էթիհադ» մարզադաշտ՝ կորոնավիրուսի համաճարակից հետո, ինչպես նաև ակումբի առևտրային եկամուտների ավելացումը:
Բացի այդ, «Մանչեսթեր Սիթին» 67,7 միլիոն ֆունտ է վաստակել ֆուտբոլիստների տրանսֆերի վաճառքից: «Մանչեսթեր Սիթին» վերջին հինգ տարիների ընթացքում վաստակել է ավելի քան 250 միլիոն ֆունտ ստերլինգ խաղացողների վաճառքից:
























































