Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի կենտրոնական խաղում «Արսենալը» հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթեց «Չելսիին»։
«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի համար այս հաղթանակը 87-րդն էր թիմի ղեկին անցկացրած 150 հանդիպումներում։
Այս ցուցանիշով նա դարձավ ռեկորդակիր՝ շրջանցելով ակումբի լեգենդ Արսեն Վենգերին, ով ունի 82 հաղթանակ 150 խաղում։ Նույնքան հաղթանակ ունի Ջորջ Գրեհեմը։
Արտետան «Արսենալի» գլխավոր մարզիչն է 2019 թվականի դեկտեմբերից։ Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում լոնդոնյան թիմը 13 խաղից հետո վաստակել է 34 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթիից» տարբերությունը երկու միավոր է:
























































