Բելառուս թենիսիստուհի Արինա Սոբոլենկոն դարձավ WTA-ի Ամփոփիչ մրցաշարի եզրափակչի առաջին մասնակիցը
Կիսաեզրափակչում նրա մրցակիցը լեհ Իգա Շվյոնտեկն էր։ Հանդիպումը տևեց 2 ժամ 9 րոպե և ավարտվեց 6:2, 2:6, 6:1 հաշվով։
Եզրափակչում Սոբոլենկոն կխաղա ֆրանսուհի Կարոլին Գարսիայի հետ, ով իր հերթին հաղթել է հույն Մարիա Սակարիին։
WTA-ի Ամփոփիչ մրցաշար
Կիսաեզրափակիչ
Արինա Սոբոլենկո (Բելառուս) – Իգա Շվյոնտեկ (Լեհաստան)՝ 6:2, 2:6, 6:1.
Կարոլին Գարսիա (Ֆրանսիա) – Մարիա Սակարի (Հունաստան) – 6:3, 6:2.