Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 2։1 հաշվով հաղթեց «Տոտենհեմին»։ Առաջին խաղակեսում մերսիսայդյան ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ Մոհամեդ Սալահը։
70-րդ րոպեին տանտերերից միակ գոլը խփեց Հարի Քեյնը։
«Լիվերպուլը» 19 միավորով բարձրացավ 8-րդ տեղ։ «Տոտենհեմը» 26 միավորով 4-րդ տեղում է։
























































