Անգլիայի Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը դարձավ Աշխարհի չեմպիոն։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել մարզիկին։
«Հայաստանի Հանրապետության օրհներգը առաջին անգամ հնչեց սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնություններում։ Շնորհակալություն հենացատկի աշխարհի չեմպիոն, մարմնամարզիկ Արթուր Դավթյանին»,- գրել է նա։
Հիշեցնենք՝ Դավթյանը15.050 միավորով շրջանցեց բոլոր մրցակիցներին՝ դառնալով անկախ Հայաստանի առաջին աշխարհի չեմպիոնն է սպորտային մարմնամարզությունում:
Արթուրը Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի չեմպիոն, 2022 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, Աշխարհի գավաթակիր։