«Ասթոն Վիլլայի» կիսապաշտպան Ջեյքոբ Ռեմսին յուրօրինակ արդյունք է գրանցել Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում (3:1):
21-ամյա անգլիացին դարձել է Պրեմիեր լիգայի պատմության չորրորդ խաղացողը, որը կարողացել է մեկ խաղում գոլ խփել, դառնալ ինքնագոլի հեղինակ և կատարել գոլային փոխանցում։
Ռեմսիից առաջ նման ցուցանիշ գրանցել էինք Քևին Դևիսը, Գարեթ Բեյլը և Ուեյն Ռունին։
























































