«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է ԱՊԼ-ի 15-րդ տուրում «Չելսիի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (1:0):
«Իհարկե, մենք ցանկանում էինք վերադառնալ առաջին տեղ, բայց մրցակցությունը շատ լուրջ է։ Մենք հյուրընկալվել էինք թոփ ակումբի և արժանի հաղթանակ տարանք։
Անհավանական է, թե ինչպես է այսպիսի երիտասարդ թիմը նման հասուն խաղ ցուցադրում։ Մենք ունենք ինքնատիրապետություն և տղամարդկություն, որպեսզի խաղանք այնպես, ինչպես ուզում ենք։
Այս ստադիոնում հաղթանակն ապացուցում է, որ տղաները կարող են խաղալ ճնշման տակ»,- Արտետայի խոսքն է մեջբերել BT Sport-ը։
























































