«Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերն ամփոփել է ԱՊԼ-ի 15-րդ տուրի՝ «Արսենալի» դեմ հանդիպումը (0:1):
«Մենք լավագույն հանդիպումը չանցկացրինք: Բայց հիմա պետք է մտածել հաջորդ խաղի մասին։ Մենք հասկանում ենք, որ շատ աշխատանք ունենք անելու։
Մենք հիանալի մրցակցի դեմ էինք խաղում։ Չեմ կարող մեղադրել իմ խաղացողներին ջանքերի պակասի համար, բայց մենք որակի պակաս ունենք։ «Արսենալն» ավելի լավն էր և արժանի էր հաղթանակի»,- Փոթերի խոսքն է մեջբերել BBC-ն։
























































