Անգլիական Պրեմիեր-լիգայի 15-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվելիս մրցել է «Չելսիի» հետ և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել։
Հանդիպման միակ գնդակը հեղինակել է Գաբրիելը՝ 63-րդ րոպեին գրավելով տանտերերի դարպասը։
Այս հաղթանակից հետո «Արսենալը» իր միավորների թիվը հասցրել է 34-ի և դարձյալ գլխավորել է անգլիական Պրեմիեր-լիգայի մրցաշարային աղյուսակը։
«Չելսին» 21 միավորով 7-րդ տեղում է։
























































