Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանն, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Լիվերպուլում ընթացող աշխարհի առաջնությունում դարձել է կրկնակի բրոնզե մեդալակիր։
Նճույգ թափեր վարժության եզրափակիչում Մերդինյանը 14.733 միավոր է վաստակել և կարիերայում երկրորդ անգամ հռչակվել աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Որակավորման փուլում Մերդինյանը վաստակել էր 14.700 միավոր և 5-րդ տեղով էր դուրս եկել եզրափակիչ:
Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն, արծաթե մեդալակիր, եռակի բրոնզե մեդալակիր արդեն նաև Աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանի պարգևատրման արարողության տեսանյութը կարող եք դիտել այստեղ։
Նշենք նաև, որ երկրորդ հորիզոնականը նվաճած Ահմեդ Աբու Ալ Սոուդի անձնական մարզիչը և Հորդանանի հավաքականի ավագ մարզիչը հայազգի Գուրգեն Սիրեկանյանն է:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը օղակներ վարժությունում մեդալներ են նվաճել՝ զբաղեցնելով համապատասխանաբար չորրորդ և վեցերորդ տեղերը: Ավետիսյանը վաստակել է 14.600 միավոր, իսկ Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը՝ 14.533 միավոր:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանը այսօր՝ նոյեմբերի 6-ին, հանդես կգա հենացատկի վարժության եզրափակիչում: