«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է ԱՊԼ-ի 15-րդ տուրում «Ֆուլհեմի» նկատմամբ տարած հաղթանակի մասին։ Առաջին խաղակեսի միջնամասում պաշտպան Ժոաո Կանսելուի հեռացումից հետո մանչեսթերյան ակումբը մնացել էր 10 հոգով։ Թիմի հաղթական գոլը խփել էր փոխարինման մտած Էրլինգ Հոլանդը՝ 90+5-րդ րոպեին հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։
«Այսօր մենք չհաղթեցինք Պրեմիեր լիգան, բայց սա կարևոր պահ է մեր ամբողջ աշխատանքի համար։ Այսօր բոլորը հիանալի էին գործում` 65 րոպե 10 հոգով խաղալով «Ֆուլհեմի» դեմ:
Որպես գլխավոր մարզիչ՝ ես դրական էմոցիաներ ստացա։ Յոթ տարի այստեղ լինելուց հետո կարող են կասկածներ առաջանալ․ հազարավոր մարզումներ, հանդիպումներ և ճամփորդություններ, բայց մենք դեռ այստեղ ենք և ցանկանում ենք շարունակել անել այն, ինչ անում ենք։ Դա ինձ ստիպում է հպարտանալ»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերել «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը։
























































