Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 2։1 հաշվով հաղթեց «Ֆուլհեմին»։
Հաղթական գոլի հեղինակ Էրլինգ Հոլանդը խաղից հետո խոսել է 90+5-րդ րոպեին իրացրած 11 մետրանոց հարվածի մասին։
«Ես հուզված էի 11 մետրանոցն իրացնելու պահին։ Կյանքիս ամենալարված, բայց ֆանտաստիկ պահերից մեկն էր։ Իհարկե, ես պետք է լարված լինեի, հաշվի առնելով, որ 11 մետրանոցը պետք է իրացնեի հանդիպման վերջին րոպեին։ Այնուամենայնիվ, հիանալի զգացողություններ էին։
Ես մեկ շաբաթ բաց թողեցի վնասվածքի պատճառով, բայց հիմա ուրախ եմ, որ վերադարձա և կարևոր հաղթանակ տարանք։
Չեք պատկերացնի, թե որքան հոգնած եմ, բայց նաև շատ ուրախ»,- Հոլանդի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։
























































