Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 2։1 հաշվով հաղթեց «Ֆուլհեմին»։ Հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին բացեց տանտերերի հարձակվող Խուլիան Ալվարեսը։ 10 րոպե անց դաշտի տերերի պաշտպան Ժոաու Կանսելուն կոպիտ խաղի համար հեռացվեց դաշտից։
«Ֆուլհեմից» 28-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Անդրեաս Պերեյրան՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։
64-րդ րոպեին փոխարինման մտավ «Մանչեսթեր Սիթիի» ռմբարկու Էրլինգ Հոլանդը, որը վնասվածքի պատճառով բաց էր թողել թիմի նախորդ խաղերը։
74-րդ րոպեին նորվեգացու խփած գոլը չեղարկվեց VAR-ի միջով, սակայն 90+5-րդ րոպեին Հոլանդը հաղթանակ պարգևեց իր թիմին՝ գոլի հեղինակ դառնալով 11 մետրանոցից։
«Մանչեսթեր Սիթին» 13 խաղից հետո 32 միավորով բարձրացավ առաջին հորիզոնական և 1 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Արսենալին», որն այս տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել։
























































