«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը բացատրել է, թե ինչպես է թիմին հաջողվում գոլ բաց չթողնել։
— Ինչի՞ շնորհիվ թիմը կարողացավ «չոր» հաշվով հաղթել «Ռեալ Սոսյեդադին»։ Պաշտպանությունը փայլում էր․․․
— Մեր թիմում պաշտպանվում են 11 հոգով՝ սկսած Ռոնալդուից։ Մեզ դժվար է հաղթելը։ Մենք կարգապահ ենք գործում և պետք է շարունակենք նույն ձև։
Երբ մենք մեծ ցանկությամբ ենք գործում, ապա մեզ շատ դժվար է հաղթելը»,- ՄՅՈՒ-ի գլխավոր մարզչի խոսքն է մեջբերել ակումբի մամուլի ծառայությունը։
























































